Արգիշտի Մեխակյանը արժանի է իր հոր՝ Մեխակ Մեխակյանի անվանը. հերոսի աղջկա խոսքը

Ռոզա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Ես Ռոզան եմ ու ես Արցախի հերոսի աղջիկ եմ


Ես Վաղարշապատ համայնքի բնակիչ եմ ու 

այսօր ուզում եմ, որ իմ խոսքը լսի ոչ միայն իմ համայնքի յուրաքանչյուր բնակիչ, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։


Ես երբևէ ֆեյսբուքում ակտիվ չեմ եղել։ Բայց երբ տեսնում եմ անարդարությունը, շահարկումն ու կեղծավորությունը՝ լռելն անհնար է։


Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել  Արցախի հերոս ՄԵԽԱԿ ՄԵԽԱԿՅԱՆԻ որդին՝ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ։ Եվ հենց այդ պահից որոշ ուժեր ու «լրատվամիջոցներ» սկսեցին իրենց սովորական գործելաոճը՝ սուտ, շահարկում, անձնական վիրավորանքներ, ընտանիքի նկատմամբ հարձակումներ։


Բայց ո՞ւմ եք փորձում վարկաբեկել։


Մարդուն, որը կառուցել է, ոչ թե քանդել։

Մարդուն, որը ծառայել է, ոչ թե շահարկել։

Մարդուն, որը խոսելու փոխարեն գործ է արել։


Արգիշտի Մեխակյանը 3 տարի ղեկավարեց Խոյ համայնքը։ 17 գյուղի ճակատագիր փոխվեց։ Մարդիկ հավատացին ու համոզվեցին, որ իրենց ձայնը կարևոր է, որ իրենց բարձրաձայնած խնդիրը լուծելի է։ Նա համայնքում առաջնորդ էր, ոչ թե պաշտոնյա։ Նա մարդ էր, ով ներսից էր զգում համայնքը, քանի որ կիսում էր նույն առօրյան ու նույն համայնքը։


Եվ հիմա, երբ նրան քննադատելու հիմք չեն գտնում, որոշներն անցնում են բարոյականության բոլոր սահմանները՝ նպատակի հասնելու համար պատրաստ լինելով նույնիսկ վիրավորել հերոսի ընտանիքը։


Արգիշտի Մեխակյանը արժանի է իր հոր՝ Մեխակ Մեխակյանի անվանը։ Այն հոր, որի շիրիմի մոտ ձեզանից շատերը, գուցե, երբևէ չեն եղել։


Հիմա, երբ բոլորդ շահարկում եք Մեխակ Մեխակյանի անունը՝ ես կասկածում եմ՝


Ձեզանից քանի՞սը գիտի՝ որտեղ է թաղված Մեխակ Մեխակյանը։

Քանի՞սը գիտի՝ երբ է նա զոհվել։

Քանի՞սն է 1 ծաղիկ խոնարհել իր շիրիմին։

Քանի՞սը գիտի՝ ինչ ճանապարհ է անցել մինչև վերջին շունչը։

Քանի՞սը գիտի, թե նրա զոհվելուց հետո ինչ փորձություններով է անցել իր ընտանիքը: Հարցրե՞լ եք, այցելե՞լ եք, աջակցե՞լ եք: 


Ու եթե չգիտեք՝ մի՛ խոսեք հերոսների մասին։


Իմ հայրը՝ ընդամենը 16 տարեկանում, վերցրել է պապիս հրացանը և գնացել Արցախ։ Կռվել է մեծերի հետ ու պես։ Ունի բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝ Մարտական խաչ 2-րդ աստիճան։ Բայց իշխանություններից ոչ ոք այդպես էլ չտվեց նրան այն «կռվածի թուղթ» կոչվածը, որը շատերն այն ժամանակ ստանում էին առանց մեկ օր մարտական ճանապարհ անցնելու։


Պատասխանատու է ծնվել հերոսի ընտանիքում՝ լինել նրա որդին կամ դուստրը։ Դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն՝ արժանի լինել նրա անցած ճանապարհին, նրա գործին ու հիշատակին։ Հերոսի զավակ լինելը նշանակում է ուժ, համեստություն ու նվիրում՝ շարունակելու այն արժեքները, որոնց համար նա ապրել և պայքարել է։ 


Դա դուք երբևէ չեք հասկանա, որովհետև դուք չեք այդ զավակը…և ուրեմն հեռու պահեք ձեր խաղերն ու կեղտոտ ձեռքերը հերոսների ընտանիքներից։ 


Ես ընտրելու եմ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻՆ, ոչ թե նրա համար, որ նա հերոսի որդին է,

այլ որովհետև նա իր գործով, իր վերաբերմունքով և իր սկզբունքով ապացուցել է՝ ինքն է հերոսի շարունակությունը։


Սա իմ ամենագիտակցված ընտրությունն է լինելու։


Ես ընտրելու եմ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԸ, ՈՉ ԹԵ ԽՈՍՔԸ։


Եվ եթե այսօր լռենք, վաղը նույն մարդիկ կփորձեն մոռացության տալ այն ամենը, ինչ կառուցվել է ազնվությամբ։


‼️հ.գ. եթե կատարված հսկայածավալ աշխատանքի հետ կապված հարցեր ունեք՝ ես անձամբ շրջայց կկազմակերպեմ ձեզ համար ու հատ առ հատ ցույց կտամ։