Հրդեհ Տաթև գյուղի երկհարկանի տներից մեկում

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղում հրդեհ է բռնկվել:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է Տաթև գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03։47-ին:


Այրվել են տունը (150 քմ), անասնագոմը (48 քմ) և մոտ 1000 հակ կուտակած անասնակեր․ սահմանվել է հերթապահություն: