Ամրակից գյուղում այրվել է արտադրամաս

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղկություն է ստացվել, որ Ամրակից գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամրակից գյուղի 1-ին փողոցում գտնվող արտադրամասի տանիքում (մոտ 60 քմ)։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։10-ին, մարվել՝ 05։46-ին։


Այրվել է արտադրամասը՝ գույքով։