Այգեվանում կրկին մանկապարտեզ է գործում, Անկախությունից հետո երեխաներին մանկապարտեզ տանելը ծնողների երազանքն էր. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հրապարակել է Այգեվանի մանկապարտեզի նախկին և ներկա վիճակը փաստող լուսանկարներ և գրել.


 

«30 տարի անց Այգեվանում կրկին մանկապարտեզ է գործում, Անկախությունից հետո երեխաներին մանկապարտեզ տանելը ծնողների երազանքն էր։


 

Փլատակ դարձած մանկապարտեզի հին շենքը գործել էր մինչև 90-ականների սկիզբը, արդյունքում մի քանի սերունդ զրկված էր նախապատրաստական կրթություն ստանալու հնարավորությունից։


 

Այսօրը արդեն այգեվանում գործում է բոլոր պահանջներին համապատասխանող, ժամանակակից մանկապարտեզ։

 

Բարով վայելեք»: