ՇՄ նախարարը Մոնղոլիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է առաջիկա գլոբալ բնապահպանական համաժողովների նախապատրաստական գործընթացը

#IUCN համաշխարհային կոնգրեսի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մոնղոլիայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Բաթ-Էրդենե Բաթ-Ուլզիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 
Հանդիպման նպատակն էր քննարկել առաջիկա գլոբալ բնապահպանական համաժողովների նախապատրաստական գործընթացը՝ CBD COP17, որը Հայաստանը կհյուրընկալի 2026 թվականի հոկտեմբերին, և UNCCD COP17, որը կայանալու է Մոնղոլիայում՝ 2026 թվականի օգոստոսին։

 
Կողմերը համակարծիք էին, որ այս կարևոր իրադարձությունները հնարավորություն են ստեղծում խորացնելու երկրների համագործակցությունը բնապահպանական ոլորտում և համատեղ զարգացնելու բնության վրա հիմնված լուծումները, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները միավորված են ոչ միայն իրենց էկոհամակարգերով, այլև կայուն զարգացման ընդհանուր տեսլականով։
 
Վերահաստատվեց հանձնառությունը՝ աջակցելու բնապահպանական նախաձեռնություններին, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանմանը, կլիմայական դիմակայունության բարձրացմանը և բնության պահպանությանն ուղղված ջանքերի համադրմանը։
 
Այս հանդիպումը ևս մեկ քայլ էր՝ ամրապնդելու Հայաստանի և Մոնղոլիայի գործընկերությունը՝ #IUCN-ի, #CBD-ի և #UNCCD-ի շրջանակներում՝ ճանապարհ հարթելով դեպի բնության համար դրական և դիմացկուն ապագա։