Կոմիտասի պողոտայում Kia-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոցի խաչմերուկ ընթանալիս «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները:


Կայքի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը կամ նշված ավտոմեքենային բախվելը, ինչից հետո «Kia»-ն կորցրել է կառավարումը և տեղի է ունեցել վթարը:

Պարեկային ծառայությունը ճշտում է այս տեղեկությունը: