Բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար չափազանց կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում ընթացող Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ այս համատեքստում աճում է
Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «3+3» տարածաշրջանային խորհրդակցական
մեխանիզմի արդիականությունը:
«Այդ նախաձեռնությունը լրացնում է
համագործակցության առկա երկկողմ և այլ ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային
անվտանգությունն ու կայունությունը, ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական
աճի և առաջընթացի համար։ Անհրաժեշտ է խրախուսել մեր երկրների միջև տնտեսական և
առևտրային համագործակցությունը՝ հիմնված իրավահավասար սկզբունքների և փոխշահավետության
վրա։ Մենք պետք է նաև շարունակենք աշխատել ներդրումային նախագծերի իրականացման
համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի
փոխվարչապետը։