Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ․ նախարարի երեք կարևոր խորհուրդը գրիպից պաշտպանվելու համար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Սիրելի´ քաղաքացիներ

 

Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ:

 

Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման  ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է , թե´պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե´ շարժական կետում:

 

Մի´ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:

 

Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը աշխատանքի վայրում:

 

Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):

 

Երեք կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար.

 

Պատվաստվել

 

Հագնվել սեզոնին համապատասխան

 

Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ: