Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին և Եգիպտոս կատարած այցից տեսանյութ հրապարակել։
Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել և մասնակցել Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին»։
Նշենք՝ միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ: