Անահիտ Մանասյանն ու Լատվիայի դեսպանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայր՝ Վրաստան):


Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


 

Դեսպան Էդիտե Մեդնեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։