Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երրորդ եռակողմ հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, Պակիստանի Իսլամական Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը և Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը:
Խորհրդարանների նախագահները կարևորել են երկրների ու խորհրդարանների միջև բարձր մակարդակի հարաբերությունները, համոզմունք հայտնել, որ հանդիպումը հզոր ազդակ կհաղորդի եռակողմ խորհրդարանական համագործակցության նպատակների և խնդիրների իրագործմանը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է Իսլամաբադի հռչակագիրը: Գաֆարովան նշել է, որ այն ընդգրկում է երեք երկրների միջև հարաբերությունների բոլոր ուղղությունները և արտացոլում է տարածաշրջանային և գլոբալ գործընթացների վերաբերյալ կողմերի ընդհանուր տեսակետները: