«Ձեր ձևով»-ին ժողովուրդը վաղուց է ծանոթ. ժողովուրդը ձեզ վաղուց է մերժել, գնացեք՝ «ձեր ձևով». Թալինի համայնքապետ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Էլի չէի խոսի...


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ նախկին «տերերը» ովքեր տապալել և ձախողել են իրենց գործունեությունը՝ տարիներ շարունակ բեռ լինելով մեր ժողովրդի համար, այսօր նորացված տարբերակով հայտնվել են ասպարեզում՝ որպես «քաղաքական» ուժ ձևավորողներ, և իրենց նպատակների ու առաքելությունների մեջ մասնավորապես նշում են ՝«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»:


Իրո՞ք մտածում եք, որ ժողովուրդն ունի ձեր կարիքը: Ժողովուրդն ուներ էլեկտրաէներգիայի կարիք երբ դրսում ջերմաստիճանը մինուս էր, իսկ ներսում հնարավորություն չկար տաքանալու՝ էլեկտրանէներգիա չունանելու պատճառով, երբ տատանումների հետևանքով վնասվում էր օրվա հացով ապրող ժողովրդի դժվարությամբ ձեռք բերած տեխնիկան, որը ի դեպ, մնում էր անհատույց, ու նույն՝ ժողովրդի հույսին։  Ժողովուրդն ունի մարդկային արժանապատիվ պայմանների կարիք, որը դուք այդպես էլ չկարողացաք ապահովել, որովհետև ժողովրդի խնդիրները միշտ ստորադասել եք սեփական շահերին։ 


«Ձեր ձևով»-ին ժողովուրդը վաղուց է ծանոթ, և թեկուզ Հայաստանի բոլոր մարզերում գրասենյակներ բացեք, «կեղծ» կամավորներ հավաքեք և ինքնախաբվեք՝ թե իբր ժողովուրդը ձեր կարիքն ունի, իրականությունը մնում է մեկը՝ ժողովուրդը ձեզ վաղուց է մերժել, գնացեք՝ «ձեր ձևով»։  Դուք ձախողել եք կառավարման մեջ, ձախողել եք բիզնեսում, և քաղաքականությունում ձախողվելը ևս ձեր ձևով է լինելու։