Բաքվի դատարանը տնային կալանք է սահմանել Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը հրապարակել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի դեմ հարուցված քրեական գործով վճիռը, համաձայն որի վերջինս մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 3 հոդվածով՝ 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով մեծ մասշտաբով ձեռք բերված գույքի լվացում):


Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռամիզ Մեհտիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորսամսյա տնային կալանքը։