Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև ընթացող ինտենսիվ երկխոսությունից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ինտենսիվացումից, որի սկիզբը դրվել է Ռուսաստանի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած ընդունելության ժամանակ։


Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։


«Մենք հանդես ենք գալիս երկու կողմերի շուտափույթ հաշտեցման օգտին, պատրաստ ենք հետագայում ևս աջակցել հայ և թուրք գործընկերների ջանքերին այդ ուղղությամբ», - ասել է ռուս դիվանագետը: