Հայաստանի հավաքականը 10 ֆուտբոլիստով Դուբլինում պարտվեց Իռլանդիային

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի հերթական խաղում Դուբլինի «Ավիվա» ստադինում 0-1 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին։


Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփեց «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։


Հայաստանի հավաքականը 52-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. ոչ սպորտային պավածքի համար դաշտից հեռացվեց թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը, որը գլխով հարվածել էր մրցակցից ֆուտբոլիստ Ֆին Ազիզի դեմքին։


Իռլանդիան հաղթանակից հետո 4 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Հայաստանը 3 միավորով նահանջեց չորրորդ տեղ։


Խմբի առատարը 10 միավորով Պորտուգալիան է, Հունգարիան ունի 5 միավոր։


Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` Երևանում մրցելով Հունգարիայի հավաքականի դեմ։


ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար


F խումբ


Իռլանդիա - Հայաստան` 1-0


Էվան Ֆերգյուսոն, 70

Հեռացում` Տիգրան Բարսեղյան, 70 (Հայաստան)