Երևանի փոխքաղաքապետը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրեցի նորանշանակ ղեկավարին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին ներկայացրեցի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

 
«Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և
բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։

 
Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար»,- գրել է նա։