Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող բեռնատարը Աճառյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, որը, սակայն, քայլելով մոտեցել է «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: