Թբիլիսյան խճուղում բետոնախառնիչը կողաշրջվել է․ կա տուժած

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բետոնախառնիչը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:


Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում «FAW» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։


Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։