Իրանը և Բելառուսը կամրապնդեն համագործակցությունը. ԱԳ նախարարները հանդիպել են Կամպալայում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը քննարկել են երկու երկրների կապերը՝ վստահություն հայտնելով, որ հարաբերությունները կընդլայնվեն: Այս մասին հայտնում է IRNA-ն:


Արաղչին և Ռիժենկովը հանդիպել են հոկտեմբերի 16-ին Ուգանդայի Կամպալա քաղաքում՝ Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման շրջանակներում։


Երկու նախարարները քննարկել են իրենց երկրների միջև տարբեր տնտեսական, առևտրային և դիվանագիտական ​​ոլորտներում համագործակցության առաջընթացը։ Նրանք վստահություն են հայտնել, որ հաշվի առնելով իրենց պետությունների ղեկավարների՝ հարաբերությունները ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ ականատես կլինեն երկու ժողովուրդների համար օգտակար համագործակցության ամրապնդման: