Lexus-ում հրդեհ է բռնկվել Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ՆԳՆ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20։30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին։


 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել են Lexus մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ․ տուժածներ չկան։