Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը: Նա հիշատակել է Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը՝ նշելով, որ դրա շնորհիվ երկրների միջև թյուրըմբռնում առաջացրած հարցերն անցյալում են մնացել:
Ալիևը տեղեկացրել է, որ երկկողմ օրակարգում նոր դարաշրջան է սկսվել , և կարևորել է միջանձնային ու գործարար շփումների վերականգնումը, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը:
Հանդիպմանն ընդգծվել է նաև Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության հաջող զարգացումը մի շարք ոլորտներում, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաները և օդատիեզերական ոլորտը: