Ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում չեն երևում. Գագիկ Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրերին ևս օդի ջերմաստիճանը չի նվազելու:


 

«Ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում ընդհանրապես չեն երևում: Ավելին, հոկտեմբերի 20-ից սկսած՝ գիշերային ժամերին, ՀՀ ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը: