Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայանիստի դպրոցի շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:
Լուսանկարին կից՝ Չախոյանը գրել է.
«Հայանիստում քարուքանդ եղած դպրոցի շենքին կփոխարինի նորը։
4-րդ կարգի վթարային շենքի փոխարեն երեխաները հնարավորություն կունենան նոր ու ընդարձակ դպրոցում սովորել։
Նորակառույց դպրոցը բացառիկ է, ունի նաև ձմեռային այգի, ամֆիթատրոն, ռոբոտաշինության ու արհեստական բանականության դասասենյակներ։
Բարով վայելեք»: