Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, շրջվել. տուժածներ կան

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 03։07-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում․ առկա է գազի արտահոսք։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել հերթապահություն՝ մինչև գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանումը, վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։