Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝
«Սյունիքի Զանգեր» հուշարձանի վերականգնման մեկնարկը հաճելի ծանոթության սկիզբ դարձավ: Հուշարձանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, իմանալով վերականգման մեկնարկի մասին, կապ հաստատեց ինձ հետ: Հուշարձանի վերականգնող- ճարտարապետ Լևոն Վասիլյանի հետ այցելեցինք ՀՀ ժողովրդական նկարչի արվեստանոց: Քննարկեցինք հուշարձանի վերականգման ձևաչափը:
Հետաքրքիր, էմոցիոնալ և լիացնող հանդիպում էր, որը հարստացրեց մեզ: