ԿԲ–ն պարզել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունն
իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook,
Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային
առաջարկությամբ:
«Տեղեկացնում ենք, որ նշված ընկերությանը ՀՀ կենտրոնական բանկի
կողմից չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար
վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս»,– ասված
է հաղորդագրությունում:
ԿԲ–ն քաղաքացիներին հորդորում է լինել զգոն և օգտվել բացառապես
ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից,
որպեսզի խուսափեն զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից։
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է իր կողմից լիցենզավորված բանկերի
և վարկային կազմակերպությունների ցանկը, որում ներառված են 17 բանկեր և 43 վարկային
կազմակերպություններ։