Վրաստանում խուզարկություններ են անցկացվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի և ևս ութ անձանց տներում։ Այս մասին հայտնում է վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար կանխիկ գումար։
«Տարբեր քրեական գործերի շարունակական քննության շրջանակներում Վրաստանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը, կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը և Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) Պետական անվտանգության վարչությունը այսօր՝ ժամը 10:00-ից սկսած, միաժամանակ լայնածավալ միջոցառում են անցկացրել երկրի 22 վայրերում»,-հայտարարել է գլխավոր դատախազը։
Նա հավելել է, որ այս ակտիվորեն իրականացվում են քննչական, ընթացակարգային և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։