Կառուցվել է Սասունիկի դպրոցը. Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 157 մլն դրամ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից: 


«300-ից մեկը․ կառուցվել է Սասունիկի միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 157 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար»,- հրապարակված տեսանյութին կից գրել է վարչապետը:


Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան խաչատրյանը, այլք:


Հիշեցնենք՝ դպրոցը շահագործման է հանձնվել 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով: