Մասնակցեցի ի պատիվ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին։ Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է տեղի ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: