Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը և շահարկումները․ քննարկում թեմայի շուրջ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև թեմայի շուրջ անընդհատ շարունակվող շահարկումների շուրջ ապրիլի 28-ին Ճարտարապետների պալատում մասնագիտական քննարկում է կազմակերպվել: Քննարկման մասնակիցներն են պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող վերականգնող ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Ալեքսանդր Բադալյանը (Ճարտարապետների պալատի նախագահ), Հովհաննես Սանամյանը և Ամիրան Բադիշյանը: