Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն։ Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և կից տեսանյութ հրապարակել։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։


Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: