Այսօր՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան Հոնկոնգի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Boeing 747 բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, բախվել ծառայողական մեքենային և ընկել ծովը։ Մեքենան նույնպես հայտնվել է ծովում, մեքենայում եղած՝ օդանավակայանի երկու աշխատակիցներ զոհվել են։ Անձնակազմի չորս անդամները կարողացել են բարեհաջող տարհանվել։
Ինքնաթիռը շահագործել
են թուրքական ACT Airlines ավիաընկերության օդաչուները, չվերթն իրականացվել է
Emirates ավիաընկերության համար։ Emirates-ում հաստատել են, որ անձնակազմի բոլոր անդամները
ողջ են՝ հավելելով, որ ինքնաթիռում բեռ չի եղել։
Միջադեպի
պատճառները պարզվում են: Reuters-ի տեղեկություններով՝ վայրէջքից առաջ օդաչուները
չեն հայտնել որևէ անսարքության մասին։
Միջադեպը
չի ազդել Հոնկոնգի՝ աշխարհի ամենամեծ բեռնափոխադրման օդանավակայանի աշխատանքի վրա:
Ստուգումից հետո թռիչքուղին վերաբացվել է: