Պապիկյանն ու Վրաստանի իր գործընկերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


 

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ:


 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: