Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խստորեն դատապարտում եմ Կտրիճ Ներսիսյանի հերթական հակաեկեղեցական քայլը:
Տեր Արամին կարգալույծ անելը որևէ կերպ արդարացված չէ և Կտրիճ Ներսիսյանի ապօրինի ճնշումների մաս է:
Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն պիտի լքի վեհարանը, այլ հենց ինքը պիտի կարգալույծ արվի:
Համերաշխությունս եմ հայտնում այս ապօրինի հակաեկեղեցական արշավին դիմագրավող մեր բոլոր ազնիվ հոգևորականներին: