Ի հայտ եկող փաստերը ցույց են տալիս՝ Վարդան Ղուկասյանը լավ տեղյակ էր, որ գործի վրա բռնել են իրեն. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու քաղաքապետի ու ևս 7 անձի ձերբակալման ու կաշառքի մեղադրանքներին:


«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման կապակցությամբ ի հայտ եկող փաստերը ցույց են տալիս, որ նա, վերջին ամիսներին շատ լավ տեղյակ էր, որ գործի վրա բռնել են ու իրեն այցելելու են իրավապահները, դրա համար էլ քոքել էր հայրենասիրական մուղամը՝ Կարսի պայմանագիր էր չեղարկում, Նախիջևան էր ետ բերում, Քաջ Արամ էր երգում, թուրքի դեմ էր խոսում ու ռուսական միություն քոքում, որպեսզի իրեն Մոսկվայից տիրություն անեն ու քաղբանտարկյալի պսակ տան։


Բայց, ի հակառակ սպասումների, ոչ Մոսկվայից զանգեցին, ոչ Պեկինից, ոչ էլ անգամ Հյուսիսային Կորեայից, ոչ էլ զորք ուղարկեցին»,- գրել է Սաֆարյանը: