Թվայնացում, արհեստական բանականություն. Գալյանի ելույթը ԵԽ համաժողովում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Բիզնեսը և մարդու իրավունքները» վերտառությամբ առաջին համաժողովին, որը նվիրված էր բիզնեսների դերին մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացում:


Նախարարն անդրադարձել է`
  • Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին՝ ուղղված կորպորատիվ էթիկայի զարգացմանը, խտրականության դեմ պայքարին և մարդու իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, որոնք նպաստում են բիզնեսի կայունությանը և վստահելիության բարձրացմանը:
  • Հայաստանում ընթացող համապարփակ թվային բարեփոխումներին
  • Արհեստական բանականության ներդրմանը և այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ապահովմանը:

Սրբուհի Գալյանը կարևորել է համագործակցությունը կառավարությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև։
 
Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել նաև ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։