Իրակլի Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո գրառում է արել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո սոցցանցի իր էջում լուսանկար է արել և գրել.


«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ էր։ Վստահ եմ՝ այն կնպաստի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:


Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: