Սարգիս Խաչատրյանը նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրենի ժ/պ

Սարգիս Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը:


 

Այս մասին որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


 

Ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից:


 

Հիշեցնենք՝ օրեր առաջ, Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո, ընկերության տնօրեն Վահե Վարդապետյանն ազատվել էր աշխատանքից։