Հնարավոր է՝ 2026-ին Վլադիմիր Պուտինն այցելի Իրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Իրան այցելելու ծրագրեր չկան։ Դա կարող է տեղի ունենալ 2026 թվականի ամռանը, երբ Իրանը հյուրընկալի Կասպիական գագաթնաժողովը։ 


Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։


«Պարոն Պուտինի՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Իրան այցելելու ծրագրեր չկան։ Առաջարկ կա Կասպիական գագաթնաժողովը 2026-ին Իրանում անցկացնել։ Եթե գագաթնաժողովը հաստատվի, Պուտինի ուղևորությունը տեղի կունենա հաջորդ տարվա Մորդադ ամսին», - SNN-ին ասել է Ջալալին։


Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դրական է համարում Կասպիական 7-րդ գագաթնաժողովն Իրանում անցկացնելու գաղափարը։