Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շարունակելով հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի քննարկումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել առևտրատնտեսական կապերը և իրականացնել համատեղ նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք հարցերի: