Հիմնանորոգվել է Հրազդանից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝ հիմնանորոգվել է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը՝ 5.7 կմ։


Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։


Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվել են իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, իրականացվել է կողնակների ամրացում ու հարթեցում։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։


Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։