Երևանի մի քանի վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է  Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 15-21-ը (2025թ.)։


 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։


 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին,

◾️ Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը,

◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել։


 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։