Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ը Երևանում:
Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին
սոցցանցերում նամակ է հրապարակել՝ ուղղված «Եվրանեսթ»-ի ղեկավարությանը: Դրանում որոշումը
բացատրվել է նրանով, որ ««Եվրանեսթ» Խորհրդարանական
վեհաժողովի վերջին գործողությունները լուրջ անհանգստություն են հարուցում Ասամբլեայի
հիմնադիր ակտի հիմնարար սկզբունքների ու նպատակների և Պրահայի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի
համատեղ հռչակագրի հետ անհամապատասխանության պատճառով»։
Վրացական
կողմը դատապարտել է որոշ եվրախորհրդարանականների մասնակցությունը «բողոքի ակցիաներին
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ», ինչը, նրանց կարծիքով, «դուրս է գալիս
խորհրդարանական դիվանագիտության սահմաններից»։ Փաստաթղթում պնդվում է, որ նրանց
հայտարարությունները «խրախուսել են հասարակական անկարգությունները,
արմատականացումը և բռնությունը» երկրում։