Աշխարհի ամենատարեց պետության ղեկավարը վերընտրվեց. 92-ամյա Պոլ Բիյյան Կամերունը կղեկավարի ութերորդ ժամկետով

Աշխարհի ամենատարեց պետության ղեկավարը՝ 92-ամյա Կամերունի նախագահ Պոլ Բիյյան, վերընտրվել է նոր տարի ժամկետով։ Այս մասին են վկայում երկրի Սահմանադրական դատարանի հրապարակած ընտրությունների արդյունքները։


Բիյյան հավաքել է ձայների 53,66%-ը։ Պոլ Բիյյան Կամերունը ղեկավարում է 1982 թվականից։ Սա կլինի նրա ութերորդ ժամկետը։


Ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 12-ին, սակայն երկուշաբթի օրը դրանց արդյունքները պաշտոնապես ամփոփել է Սահմանադրական դատարանը, որի համար հատկացված էր 15 օր։ Ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում։


Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բիյյան անցկացրել է ընդամենը մեկ հանրահավաք։ Քարոզարշավի տասը օրը նա անցկացրել է Եվրոպայում, որտեղ գտնվել է մասնավոր այցով։