Արարատ Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին

Հոկտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։


Վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։


Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից հետ: