Հայկ Կոնջորյանը և ԵԽ պատգամավորը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները:


 

Կողմերը կարևորել են ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերությունների խորացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: