Ամփոփվել են 2025-ի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, համաձայնեցվել 2026 թվականի ծրագրերը

Հոկտեմբերի 28-29-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության  վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ անցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը:


 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են 2025 թվականի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են 2026 թվականի ծրագրերը։ 


 

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։


 

Երկուստեք կարևորվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը։

 


Խորհրդակցությունների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մի շարք ուղղություններով ընդլայնելու վերաբերյալ։