Պետության վրա հարձակվողը՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու

Medianews-ը գրում է․Վաղարշապատում համայնքապետի թեկնածուներից մեկը հայտնի Սաքուլիկներից մեկն է, ով դեռևս Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ աչքի էր ընկել իր լկտի պահվածքով։  Սակայն սա դեռ ամենը չէ, Ռոբերտ Քոչարյանի սրտի թեկնածու նախկին ՀՀԿ-ական Սևակ Խաչատրյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Կառավարության շենքի վրա հարձակվողներից մեկն էր, և ով, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը պետք է դառնար նրա քաղաքական կնքահայրը։


Փաստացի ստացվում է՝  պետության վրա հարձակվող, պետական գույքը ջարդող Սևակ Խաչատրյանն այսօր փորձում է համոզել միամիտ մարդկանց, որ կարող է լինել օրինապահ համայնքապետ։


Ստորև ներկայացված են կադրեր, թե ինչպես է Սևակ Խաչատրյանը մասնակցում Կառավարության շենքի վրա հարձակմանը։