Գրիգորի Լեպսի ռեստորանային ընկերությունից դատարանը շուրջ 385 հազար ռուբլի է բռնագանձել

Մոսկվայի և Մոսկվայի մարզի դատարանները բավարարել են ռուս երգիչ Գրիգորի Լեպսին պատկանող «Լոֆթ Գրուպ» ռեստորանային ընկերության դեմ ներկայացված վեց հայցերից երկուսը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատական նյութերին։


Դատարանի որոշմամբ՝ ընկերությունը «Ռիթեյլ Լոջիստիկ» ՍՊԸ-ին պետք է վճարի շուրջ 123 հազար ռուբլի, իսկ անհատ ձեռնարկատեր Դմիտրի Կլիմովիցկուն՝ մոտ 262 հազար ռուբլի։


Նշվում է, որ «Լոֆթ Գրուպ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Գրիգորի Լեպսին։


Հայցվորներից մեկը զբաղվում է խմիչքների մեծածախ առևտրով, իսկ մյուսը՝ սննդամթերքի մեծածախ վաճառքով։