Գործարանագետ Նարեկ Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը խառնել է «Տաշիր Արենա»-ի հետ. Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ դպրոց սարքել պետք չէ, այլ՝ գործարան, հայտարարությանը:


«Գործարանագետ Նարեկ Կարապետյանը Մեդովկա գյուղի դպրոցն ավելորդ է համարում։


Նրա առաջարկն է գյուղերում դպրոցների փոխարեն արտադրություններ և գործարաններ կառուցել։


Որևէ մեկը երբեք չի խանգարել Նարեկին, նրա հորը և հորեղբորը Հայաստանի գյուղերում գործարաններ կառուցել։


Նարեկ Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը խառնել է Տաշիր Արենայի հետ»,- գրել է պատգամավորը։